Իմ համայնքն այսօր

Վարդավառը Գորիսի համայնքներում Շինուհայրում պատրաստում են ձմեռային պահածոներ Հենց այստեղ, այս պահին համայնքային միջոցառում Գորիսում Սյունիքի կանանց ձեռքի աշխատանքները տարազի փառատոնին Ռեսուրս կենտրոն հիմնադրամի Շառավիղ ակումբում հյուրընկալվել են ,,Ապագային ընդառաջ,, ամառային դպրոցի մասնակիցներին Լրացավ Գորիսում տեղակայված ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 18-ամյակը

Նոր ակցիաներ «Ծիածան» խանութ սրահում





«ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի ինտերնետային կայքի պատրաստում և գործարկում

Կանանց Զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը հրավիրում է կազմակերպություններին և անհատներին ներկայացնելու գնային առաջարկ հետևյալ ծառայության համար.
«ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի ինտերնետային կայքի պատրաստում և գործարկում:
Պահանջվող ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք նայել կից Տեխնիկական առաջադրանքը` ներառյալ տեխնիկական բնութագրերը:
Հետաքրքրված անձինք պետք է լրացնեն և ներկայացնեն կից գնային առաջարկի կնքված և ստորագրված տարբերակը` կից պահանջներին համապատասխան առաջարկվող ծառայությունների կարճ նկարագրությամբ, ուղարկելով այն ստորև նշված էլեկտրոնային հասցեով ոչ ուշ քան ս/թ օգոստոսի 5-ը, ժամը 17:00-ը winnetarmenia@gmail.com էլ. փոստի հասցեին: Հեռ. +374 /96/ 023033, /93/ 550655

կլոր սեղան-քննարկում Անվճար իրավաբանական աջակցության հիմնախնդիրները Սյունիքի մարզում թեմայով




Հյուրատուն Գորիսում

Հասցեն՝ Մաշտոցի 138

Հեռ՝ 055415236



«Հավասար» քարոզարշավի լուսանկարչական ցուցահանդես

Վայոց Ձորում բացվել է լուսանկարչական ցուցահանդես, որի խորագիրն է՝  «Հավասար. հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների»: 



Հունիսի 1-ը Գորիսում


Վերջին զանգը Գորիսում 2016



Հեղ.՝ Իրինա Յոլյան
Օպր.՝ Գևորգ Հայրապետյան

Կառուցենք բարեկեցիք համայնք

Կառուցենք բարեկեցիք համայնք



Հարցազրույց ՀՀ-ում Շվեդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մորթեն Էնբերգի հետ




















Որոտանում հրաժեշտ տվեցին 19-ամյա հերոսին՝ Նարեկ Մկրտչյանին



Մարաշլյան ռետրո ֆոտո ատելիե




Որոգայթ ֆիլմը կարող եք դիտել մարտի 4-ին Գորիսի Վ. Վաղարշյանի անվան թատրոնում


ՈՐՈԳԱՅԹ ՖԻԼՄ
Posted by Mush Asatryan on Friday, February 12, 2016
 
Մեծ պրեմիերա Սյունիքում.ՙ
Շտապեք դիտել մեծ ճանաչում վայելող ,,Որոգայթ,, ֆիլմըՙ,
  • մարտի 2-ին Ագարակի արվեստի դպրոցում ժ. 18.30-ին 
  • մարտի 3-ին Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնում ժ. 17.30-ին և 20.00-ին 
  • մարտի 4-ին Գորիսի Վ. Վաղարշյանի անվան թատրոնում ժ. 18.30-ին 
  • մարտի 5-ին Սիսիանի Հ. Սահյանի անվան մշակույթի տանը ժ. 18.30-ին. 
Շտապեք՝ տոմսերը սպառվում են, ընդունվում են նաև կոլեկտիվ հայտեր. սեղեկատու հեռ. 094 307 494, 095 357 585

Միայն տրընդեզին անմոռանալի ֆոտոշարք բոլոր սիրահար զույգերի համար Մարաշլյան ֆոտոստուդիայի կողմից

2016 թվականի փետրվարի 13-ի ամենաթեժ գիշերը կլինի Գորիսում: Մարաշլյան ֆոտոստուդիան հրավիրում է բոլոր սիրահար սրտերին մասնակցելու անմոռանալի ֆոտոշարքի ստեղծմանը: Սպասում ենք բոլորին ժամը 19:00 Միրհավ հյուրանոցում:

Յուրաքանչյուր զույգի համար գործում է հատուկ գին՝ 3500 դրամ:

Մեկական գավաթ գինի յուրաքանչյուրին: 

Միջոցառմանը կարող եք միանալ այստեղ:

Մասնակցությունը հաստատելու ու հավելյալ ինֆորմացիայի համար կարող եք զանգահարել +374 77 33 57 05 հեռախոսահամարին:

20% զեղչ բոլոր սիրահար զույգերի համար հունվարի 23-ից փետրվարի 14-ը




Ֆոտո ատելիե Մարաշլյանը բոլոր սիրահար զույգերի համար պատրաստել է հաճելի անակնկալ: Հունվարի 23-ից փետրվարի 14-ը գործում է 20% զեղչ։ Յուրաքանչյուր ոք կարող է ունենալ անհատական, ընտանեկան կամ խմբակային ֆոտոսեսիա՝ պատմական Հայաստանի տարբեր շրջանների հագուստներով, աքսեսուարներով, զարդերով, գլխի հարդարանքներով:

Հասցեն ք.Գորիս, Մաշտոցի 100, Միրհավ հյուրանոցի մասնաշենք

Հեռ.: +374 77 33 57 05

Երիտասարդներն ընդդեմ խտրականության

Երիտասարդ լրագրողների « Շառավիղ» ակումբում տեղի ունեցավ «Երիտասարդներն ընդդեմ խտրականության» թեմայով հեռուստաքննարկում: Հաղորդման հյուրերն էին «Նոր Սերունդ» ծրագրի համակարգող Նարե Հովհաննիսյանը և ծրագրի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը:











Հարցազրույց Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ


   ԱՄՆ դեսպան. «Նրանք, ովքեր հայ ժողովրդին չեն ճանաչում, չեն պատկերացնում, որ հայերին հնարավոր չէ ուղղորդել»




Տնտեսական հնարավորություններ կանանց համար

Շուրջ  200 կին՝ Երևանից, Սյունիքի և Լոռու մարզերից,  տնտեսական հնարավորությունները բարելավելու համար կստանան գործարար հմտութուններ և ֆինանսական աջակցություն:  Եվրոպական Միությունը, Միացյալ Թագավորությունում Մերձավոր Արևելքի հիմնադրամը, Գեղարքունիքի առևտրի և արդյունաբերության պալատն իրականացնում են « Գնեդերային հավասարության և սեռով պայամանավորված բռնություն վերապրողների  իրավունքների խթանում Հայաստանում» ծրագիրը: Առաջիկա  2 տարվա ընթացքում ծրագրի շրջանակներում  60 կանայք կանցնեն մասնագիտական վերապատրաստումներ ,  80-ին կտրամադվի աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում, 120-ը կստանան նպատակային ֆինանսական աջակցություն՝ սկսելու իրենց սեփական բիզնեսը:


«Ոչխարների խուզում» փառատոն

«ՏաԹեւեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարակից տարածքում կայացավ «Ոչխարների խուզում» արդեն ավանդական դարձած փառատոնը:
Այն կազմակերպվում է «Տաթևի վերածնունդ», «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամների եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ -ի հետ համատեղ, գործընկերն է ԳորիսիԿանանց զարգացման «Ռեսուրս Կենտրոն» հիմնադրամը: Արդեն երկրորդ անգամ անցկացվող փառատոնի գլխավոր նպատակը Տաթեւը որպես զբոսաշրջային ուղղություն գրավիչ դարձնելն է եւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ընդգրկված ինը համայնքների սոցիալ-տնտեսական կյանքի աշխուժացմանը նպաստելը: Սյունիքի Կանանց Ռեսուրս կենտրոնները իրենց տաղավարներում ներկայացրել են տարածաշրջանի կանանց ձեռքի աշխատանքները: Ցանցի անդամ կազմակերպություններին աջակցում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: 
Փառատոնի մասին պատմող տեսանյութը՝ կից 


Նոր խաղահրապարակ Գորիսում

Գորիս քաղաքի Սանդի Ձոր  թաղամասի բնակիչները հունիսի 1-ին անակնկալ են պատրաստել բակի փոքրիկների համար: Շուրջ մեկ  ամիս է՝ բարեկարգում են շենքի հարակից տարածքը, անվադողերով ձևավորել են, ներկել և երեխաների համար գեղեցիկ անկյուն ստեղծել: Շենքը  բնակեցված է փախստականներով,  մոտ 40 երեխա է ապրում այստեղ:
  «Մենք երկար ժամանակ մտածում էինք, թե ինչ տարբերակ ընտրել, քանի որ մեծ գումարներ չկային, բայց ուզում էինք փոքրիկների համար մի լավ բան անել: Շենքի երիտասարդներն են մտահաղացման շուրջ աշխատել, ընտրել քիչ միջոցներ պահանջող, բայց գեղեցիկ լուծումներ», նշել է Սանդի Ձոր համատիրության նախագահ Գոհար Սաֆարյանը: Խաղահրապարակի բարեկարգմանն աջակցել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե» ՀԿ-ն` կովկասյան CARE-ի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Եվրոմիության կողմից: 
 «Այստեղ կարևորը ցանկությունն էր և մասնակցությունը, կար գաղափար և  բնակիչները համախմբվեցին, շատ քիչ գումարով կարողացան գեղեցիկ միջավայր ստեղծել երեխաների համար: Խաղահրապարակի բարեկարգմանը մասնակցել են նաև փոքրիկները, ներկել են, փորձել օգտակար լինել, սա նաև իրենց աշխատանքն է, ողջունելի է, որ մարդիկ անտարբեր չեն և մասնակցում են»,- նշել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե» ՀԿ նախագահ Նատալյա  Մարտիրոսյանը` ավելացնելով  «Շատ լավ կլինի, որ խաղահրապարակում ավելանան նոր կառուսելներ, հուսով եմ կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան ներդրումներ անել և աջակցել»: Շենքի բակիչներն ընդգծել են, որ նոր խաղահրապարը առավել հարամարավետ ու անվտանգ կդարձնի երեխաների ամառային հանգիստը:

  Խաղահրապարակում տեղադրված անվադողերը  տրամադրել է Գորիս համայնքի բնակիչ Արմեն Բաղդասարյանը:





















Միշայի մոտ ռեստորանային համալիր

 
Միշայի մոտ ռեստորանային համալիրը շրջանավարտներին 
առաջարկում է ավարտական միջոցառումները կազմակերպել
հյուրընկալ միջավայրում: 



Սյունյաց թեմի առաջնորդի մասնակցությամբ ծեծել են 62-ամյա վերիշենցուն




100 աշխատատեղի հնարավորություն կանանց համար

Կանանց ռեսուրս կենտրոնների շրջանում համագործակցությունը խթանելու նպատակով՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպել է Կանանց ռեսուրս կենտրոնների եվրոպական ասոցիացիայի՝ «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» պատվիրակության այցը Հայաստան:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ 2009թ. հիմնադրվել են Կանանց ռեսուրսային կենտրոններ Գորիսում, Կապանում և Մեղրիում: Կենտրոնները ձևավորեցին Սյունիքի կանանց ռեսուրս կենտրոնների ցանցը և 2014 թ.-ին դարձան «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» անդամ:

«Կենտրոնները նշանակալից առաջընթաց են արձանագրել վերջին մի քանի տարիների ընթացքում», – նշեց ԵԱՀԿ գրասենյակի ժողովրդավարացման ծրագրերիի ղեկավար Օլիվեր ՄըքՔոյը. «ՎԻՆՆԵՏ Հայաստանի ստեղծումը վկայում է բազմակողմանի համագործակցության մասին և կարող է որպես օրինակ ծառայել մյուս կազմակերպություններին՝ գործակցելու երկրի ներսում և սահմաններից դուրս»:

Այցի ընթացքում «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» ներկայացուցիչները փոխանակեցին իրենց փորձը՝ խթանելու կանանց դերը և մրցունակությունը սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներում պետական, մարզային և տեղական մակարդակներում:

«ՎԻՆՆԵՏ Շվեդիա» և «ՎԻՆՆԵՏ Եվրոպա» կազմակերպությունների նախագահ և տնօրեն Բրիտ-Մարի Սյոդերբերգ Թորսթենսոնը նշեց. «Քանի դեռ աշխատանքի, աշխատանքային պայմանների, պետության և տարածաշրջանային կայուն աճի համար գենդերային հավասար պայմաններն ու հնարավորությունները՝ այդ թվում կանանց և տղամարդկանց համար նորարարության և ձեռներեցության հնարավորությունները չեն գերակշռում, և քանի դեռ հասարակությունում իշխանության և ազդեցության համամասնական հավասարակշռություն չկա ՝ մենք գործ ունենք խտրականության հետ»:

«ՎԻՆՆԵՏ Հայաստանի» նախագահ Ռուզաննա Տոռոզյանը կարևորեց ռեսուրս կենտրոնների ազդեցությունը գյուղական համայնքներում, որտեղ ցանցը ստեղծել է շուրջ հարյուր աշխատատեղի հնարավորություն կանանց համար. «Ներգրավված լինելով արհեստագործական ծրագրերում, այդ կանայք ոչ միայն պատրաստում են գորգեր, հուշանվերներ և այլ արտադրանք, այլև վերականգնում են հին ավանդական արհեստները: «ՎԻՆՆԵՏ Հայաստանը» նաև աշխատում է՝ խթանելու կանանց քաղաքական հզորացումը, որի վկայությունն է այն, որ Սյունիքն ունի ամենաշատ կին ներկայացուցիչները տեղական իշխանություններում»:

Այցի ընթացքում «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» պատվիրակությունը հանդիպեց պետական ​​մարմինների ներկայացուցիչների հետ Երևանում և այցելեց Գորիս՝ ծանոթանալու գործունեության հետ և քննարկելու հետագա համագործակցությունը: «ՎԻՆՆԵՏ Հայաստանը» ներառում է Գորիսի, Կապանի, Մեղրիի, Սիսիանի, Դիլիջանի, Իջևանի ու Եղեգնաձորի Կանանց ռեսուրսային կենտրոնները:

աղբյուրը՝ http://womennet.am/ 

Լուսանակարը՝ ՖՈՏՈԼՈՒՐ, Մելիք Բաղդասարյան

Խնձորեսկում տեղի ունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթողի բացման արարողությունը

Խնձորեսկի Գարեգին Սեւունցի անվան միջնակարգ դպրոցի նախաձեռնությամբ դպրոցի բակում կանգնեցվել է հուշակոթող՝  նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախաձեռնությանն աջակցել է խնձորեսկցի բարերար Արմիկ Փանդունցը: Մանրամասները՝ տեսանյութում:











Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Գորիսի զորամասում

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում էր կազմակերպվել Գորիսի զորամասում: Հայոց պատմության ողբերգական ընթացքը ներկայացվել է փաստավավերագրական տեսանյութերով, ֆիդայական երգերով